Գլուխ 6 · Դատական իշխանությունը
Հոդված 98
Հոդված 98.
Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: