Հոդված 107. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
Հոդված 107. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք:
(107-րդ հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-318-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-70-Ն, 24.03.21 ՀՕ-158-Ն)