Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:Գլուխ 10 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 62. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 62. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

1. Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն էլեկտրոնային եղանակով քվեարկողների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը: Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողներն իրենց ձայնը տալիս են միայն ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

2. Էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա։

(62-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։