Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 22 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 115. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 115. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը

1. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե նախընտրական քարոզչության ընթացքում սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար։

2. Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված մուծումներից:

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում կատարելու մուծում նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը` մինչև 200-ապատիկի չափով գումար:

3. Թեկնածուի նախընտրական հիմնադրամում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել մուծում նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով:

4. Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու թեկնածուն սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով գումար։

(115-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն, խմբ., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։