Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 48.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դրա կայացումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումների:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարճում է վարչական վարույթը:

(48.1-ին հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։