Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
(բաժինը լրաց. 18.06.20 ՀՕ-333-Ն)Գլուխ 31 · ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 144. Անցումային և եզրափակիչ դրույթներ

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 144. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որը կարգավորվում է սույն օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխան:

Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Գյումրի և Վանաձոր համայնքներում անցկացվում են ավագանու ընտրություններ՝ սույն օրենսգրքով նախատեսված համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ չեն անցկացվում: Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի և Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան՝ ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից:

Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակները կազմվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, որոնցում ընդգրկվում են սույն օրենսգրքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հավատարմագրումն իրականացվում է 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դիտորդներից որակավորման վկայականներ չեն պահանջվում, իսկ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից:

Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը սույն օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու մասին` որպես փորձարարական ծրագիր: Փորձարարական ծրագրի իրականացմամբ պայմանավորված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է փոխելու տեղական ինքնակառավարման մարմնի քվեարկության օրը՝ նշանակելով նոր օր:

4. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են մինչև համապատասխանաբար կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքով նախատեսված կարգով կազմավորումից հետո առաջին նիստի գումարման օրը:

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ անդամի լիազորությունների ժամկետն ավարտվում է սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորումը, ապա այդ անդամները շարունակում են պաշտոնավարելը մինչև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո՝ երրորդ աշխատանքային օրը` ժամը 12.00-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված՝ հանձնաժողովի կազմի 2/3-ի ընտրվելուց հետո:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը սահմանում է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները, տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը և համարները: Տարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելուց հետո՝ 21-օրյա ժամկետում: Տարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի լիազորությունների ստանձնման պահից:

8. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունը սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում որպես Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվ ընդունվում է 90-ը, իսկ որպես Ազգային ժողովի կուսակցության ստացած մանդատների թիվ ընդունվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության ստացած մանդատների թիվը:

9. Սույն օրենսգրքի 97-րդ և 98-րդ հոդվածներով սահմանված պահանջը՝ վարչապետի թեկնածուի վերաբերյալ համաձայնության գալու և ներկայացնելու վերաբերյալ, ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից:

10. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

11. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր:

12. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենսգրքին:

13. 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին համապատասխան՝ ստուգարքի հիման վրա տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականները համարվում են անվավեր 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:

14. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:

15. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

16. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

17. Սույն օրենսգրքով դատավորի համար սահմանված նորմերը տարածվում են նաև սահմանադրական դատարանի անդամների վրա:

18. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն)

(144-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց. 24.11.22 ՀՕ-442-Ն, փոփ. 22.12.23 ՀՕ-413-Ն, 05.12.24 ՀՕ-505-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։