Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 15 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 90. Պատգամավորի թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 90. Պատգամավորի թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1. Պատգամավորի թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

2. Պատգամավորի թեկնածու գրանցված անձը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունենալու ժամանակահատվածում, ինչպես նաև մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորը ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի կամ զինվորական վարժանքի կամ զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:

3. Պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։

Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անունը, ազգանունն ընտրական ցուցակից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կամ դաշինքի անդամ կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունեն դիմում ներկայացնելու ինքնաբացարկի մասին՝ կցելով համապատասխանաբար կուսակցության (դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը:

5. Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

(90-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։