Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 27 · Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 135. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 135. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) կուսակցությունը լուծարվել է.

3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից:

2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին:

Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։