Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 17 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:

Հոդված 95. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 95. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որոշումները կենտրոնական հանձնաժողովն ընդունում է 101-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որոշումներից որևէ մեկը, ապա`

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրության արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել է սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) ոչ մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով չի ստացել սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը:

4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4 տոկոս, մինչև երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ։ Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (8, 10) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված արգելապատնեշները հաղթահարած և օրենքով՝ կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար սահմանված արգելապատնեշին առավել մոտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։

Եթե որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկության արդյունքով չի ստացել կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 2/3-ից ավելին, սակայն սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով կարող է ստանալ մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մանդատների բաշխմանը հաջորդաբար՝ ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության, մասնակցում են բաշխման ենթակա մանդատների ընդհանուր թվի 2/3-ը գերազանցող մանդատների թվով կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ), որոնք սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել են քվեարկության արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը։ Ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության՝ յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրվում է մեկ մանդատ։ Եթե բաշխման ենթակա մանդատների թիվը գերազանցում է քվեարկության արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը ստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թիվը, ապա, ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության, մանդատների բաշխումը շարունակվում է մինչև բաշխման ենթակա մանդատները սպառվեն:

5. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

6. Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

7. (մասն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն)

9. Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով: Այդ նպատակով մանդատները բաշխվում են արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև՝ ըստ յուրաքանչյուր մանդատի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Գկ = Ամ___

Մփ + 1

որտեղ`

Գկ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցն է,

Ամ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքին) ցուցակի առաջին մասից հասած մանդատների թիվն է,

Մփ -ն հերթական մանդատի համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցը հաշվելիս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների չորս մանդատներից կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) արդեն բաժին հասած ընդհանուր թիվն է:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության: Հավասար գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները բաշխելիս կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) մանդատը տրամադրում է իր ցուցակի դեռևս մանդատ չունեցող առավել փոքր հերթական համար ունեցող ազգային փոքրամասնությանը: Եթե այդպիսին չկա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասում, ապա բաշխման հերթը փոխանցվում է մեծությամբ հաջորդ գործակից ունեցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե նման գործընթացում այլևս հնարավոր չէ բաշխել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատ, ապա համապատասխան մանդատը մնում է թափուր:

(95-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։