Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 87. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 87. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

(վերնագիրը լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

1.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը կարող է անվավեր ճանաչել միայն այդ հիմքերի առկայությունը հաստատող դատական ակտի հիման վրա:

2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր չի ճանաչվում, եթե անգամ խախտվում են սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրական ցուցակից:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

(87-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։