ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Ազատ ընտրական իրավունքը
Հոդված 4. Ազատ ընտրական իրավունքը
1. Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:
2. Ոչ ոք չի կարող հարկադրանքի որևէ եղանակով ընտրողից բացահայտել, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)