Հոդված 133. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը
Հոդված 133. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը
(վերնագիրը փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն)
1. Ընտրական հանձնաժողովը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր չի ճանաչվում, եթե անգամ խախտվում են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները:
1.1. Ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը կարող է անվավեր ճանաչել միայն այդ հիմքերի առկայությունը հաստատող դատական ակտի հիման վրա:
2. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) նա չունի ընտրվելու իրավունք.
2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
(133-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)