Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 16. Ընտրական տեղամասերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Ընտրական տեղամասերը

1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության կազմակերպման համար:

2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2200 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջարկությամբ, եթե ընտրական տեղամասի ընտրողների առավելագույն թվի փոփոխությունն անհրաժեշտ է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի ընտրության նպատակով:

4. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր բնակավայրեր:

(16-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ., լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։