Հոդված 99. Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելը
Հոդված 99. Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ընտրության երկրորդ փուլի քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Ազգային ժողով ընտրվելու մասին.
2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:
2. Սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև որոշում է ընդունում լրացուցիչ մանդատների բաշխման մասին:
(99-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)