Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 20 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

Հոդված 111. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 111. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

(111-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։