Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 24 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 121. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 121. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը

1. Համայնքի ղեկավարի նոր ընտրություն նշանակվում է սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում:

2. Համայնքի ավագանու նոր ընտրություն նշանակվում է սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` համայնքի ավագանու անդամի ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում:

3. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն:

Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է մարզպետը:

(121-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, 05.12.24 ՀՕ-505-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։