Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 29 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 139. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 139. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված մուծումներից:

2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները համատեղ) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կարող է կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկի չափով մուծում, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկի չափով մուծում, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկի չափով մուծում։

3. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն)

4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախընտրական ծախսերի ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկը չգերազանցող գումար, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկը չգերազանցող գումար, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը չգերազանցող գումար։

(139-րդ հոդվածը փոփ., խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։