Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 152

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 152.

Վաշտի ավագը պարտավոր է`

- վաշտի մարտական պատրաստության պարապմունքներն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև վաշտի հրամանատարի ցուցումով անցկացնել պարապմունքներ.

- իմանալ վաշտի զինվորների և սերժանտների ազգանունը, անունը, հայրանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը, անձնական հատկանիշները, ընտանեկան դրությունը և հոգ տանել նրանց մասին.

- հետևել վաշտի զինվորների և սերժանտների արտաքին տեսքին և կատարել նրանց համազգեստի և կոշկեղենի անհատական հարմարեցում.

- վաշտի զինվորներից և սերժանտներից պահանջել զինվորական կարգապահության, օրվա կանոնակարգի պահպանում, վաշտի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև կիրառված խրախուսանքների ու վաշտի զինվորների ու սերժանտների վրա դրված կարգապահական տույժերի մասին.

- դասակների միջև բաժանել ծառայության և աշխատանքի վերակարգերը, անձամբ վարել սերժանտների վերակարգերի հերթականությունը և ստուգել դասակներում դրանց կատարման ճշտությունը.

- փոխարինումից առաջ ստուգել վաշտի օրվա վերակարգի (բացի պահակախմբից) արտաքին տեսքը և զննել հանդերձավորումը, հրահանգավորել և ժամանակին ուղարկել փոխարինման, ծառայության ընթացքում հետևել վաշտի հերթապահի և օրապահի կողմից իրենց պարտականությունների ճիշտ կատարմանը.

- վաշտի հրամանատարի թույլտվությամբ զինամթերք բաց թողնել պահակախմբերին և ատրճանակներ` զինվորներին ու սերժանտներին, իսկ հերթապահ ստորաբաժանմանը` գնդի հերթապահի հրամանով, հանձնումից հետո անձամբ ընդունել դրանք և ստուգել.

- ղեկավարել առավոտյան ստուգումը ու երեկոյան անվանականչը.

- վաշտը ճաշարան տանել կամ ուղարկել դասակների հրամանատարների տեղակալներից մեկի հրամանատարությամբ.

- ստուգել և ուղարկել վաշտի նշանակած յուրաքանչյուր անձնախումբը, վաշտը անձամբ տանել բաղնիք և բուժքննության.

- վաշտի հերթապահի միջոցով գնդի հերթապահին տեղեկություններ ներկայացնել երեկոյան անվանականչից բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայությունների դեպքում հայտնել բացակայողների ազգանունը, անունը և հայրանունը.

- գնդի տեղաբաշխման վայրից արձակելու դեպքում ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին տալ արձակման գրություններ և ստուգել` սահմանված ձևով են հագնված, արդյոք, և գիտե´ն հասարակական վայրերում վարվեցողության կանոններ.

- ժամանակին ստանալ և ստուգել վաշտ մտնող զենքն ու այլ նյութական միջոցները, խստագույնս հետևել դրանց առկայությանը, ճիշտ շահագործմանը և ժամանակին ուղարկել նորոգման, հոգ տանել վաշտի անձնակազմի իրային նորոգման համար անհրաժեշտ նյութերի առկայության մասին.

- կազմակերպել ստացող զինվորական կանոնադրությունների, հրահանգների և ուսումնական ձեռնարկների պահպանումն ու հաշվառումը, ինչպես նաև դրանց հանձնումը ժամանակավոր օգտագործման, վերահսկել դրանց պահպանումը դասակներում.

- կազմակերպել մաքրության ու կարգուկանոնի պահպանումը վաշտի բոլոր շինություններում, ինչպես նաև վաշտին կցված տարածքում ձեռնարկել դրանց ընդհանուր մաքրման աշխատանքները.

- հետևել վառարանները վառելու կանոնների կատարմանը, կրակմարիչ միջոցների ճիշտ պահպանմանը և վաշտի զինվորների ու սերժանտների կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը.

- վաշտի հերթապահի միջոցով վերակարգում գտնվող կամ ծառայողական գործերով բացակայող անձանց համար սնունդ պահելու համար հայտ ներկայացնել ճաշարանի հերթապահին.

- կարգապահական վաշտ ուղարկվող զինծառայողներից ցուցակով ընդունել նրանց դրամը, այլ թանկարժեք իրերը և դրանք ներկայացնել վաշտի հրամանատարին.

- վաշտի ռազմական գույքի հաշվառման գրքերը ամեն ամիս համեմատել գնդի ծառայությունների հաշվառման գրքերի հետ և իրականացնել սահմանված հաշվառումն ու հաշվետվությունը.

- վաշտի տեղաբաշխման վայրից բացակայելիս` իր փոխարեն թողնել դասակների հրամանատարների տեղակալներից մեկին:

(152-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)

ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։