Գլուխ 12 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 419
Հոդված 419.
Արգելվում է զինվորական էշելոնի հետ փոխադրել կողմնակի անձանց, ինչպես նաև զինվորական էշելոնի հետ կապ չունեցող բեռներ: Զինվորական էշելոնի հետ տրանսպորտի պաշտոնատար անձանց, ինչպես նաև համընթաց զինվորական խմբերի երթևեկությունը թույլ է տալիս հաղորդակցության ճանապարհի պարետը:
Վտանգավոր բեռները փոխադրվում են էշելոնի պաշտոնատար անձանց, ռազմական հաղորդակցության և տրանսպորտի մարմինների մշտական հսկողության տակ, տրանսպորտի տարբեր տեսակներում գործող նորմատիվ փաստաթղթերին խիստ համապատասխան: