Հոդված 228
Հոդված 228.
Զորամասում ժամանակի բաշխումն օրվա ընթացքում, իսկ որոշ հարցերով նաև շաբաթվա ընթացքում, իրականացվում է օրվա և ծառայողական ժամանակի կանոնակարգով:
Զորամասի օրվա կանոնակարգը նախատեսում է զորամասի շտաբի և ստորաբաժանումների անձնակազմի առօրյա գործունեության, ուսման և կենցաղի հիմնական միջոցառումների կատարումն ըստ ժամերի:
Ծառայության ժամանակի բաշխման կարգը, ի լրումն օրվա կանոնակարգի, սահմանում է սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակը:
Օրվա կանոնակարգը և ծառայության ժամանակի բաշխման կարգը սահմանում է զորամասի կամ միավորման հրամանատարը` զինված ուժերի տեսակի և զորատեսակի, զորամասի առջև դրված խնդիրների, տարվա եղանակի, տեղային և կլիմայական պայմանների հաշվառումով: Նրանք մշակվում են ուսուցման շրջանի համար և զորամասի (զորամիավորման) հրամանատարի կողմից կարող են ճշտվել մարտական հրաձգության, դաշտային ելքերի, զորավարժությունների և զորաշարժերի անցկացման, մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա վերակարգում և պահակությունում ծառայության կատարման և այլ միջոցառումների անցկացման ժամանակ` նրանց կատարման առանձնահատկությունների հաշվառումով:
Զորամասի օրվա կանոնակարգը գտնվում է օրվա վերակարգի փաստաթղթերում, իսկ սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների ծառայական ժամանակի բաշխման կարգը` զորամասի շտաբում և ստորաբաժանումների գրասենյակներում:
(228-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)