Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 230

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 230.

Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակաբաշխումը պետք է նախատեսի ծառայողական օրվա սկիզբը և ավարտը, ուտելու համար (ճաշի) ընդմիջման, ինքնուրույն նախապատրաստման (շաբաթական առնվազն 4 ժամ), ամենօրյա պարապմունքների նախապատրաստման և ֆիզիկական պատրաստության (շաբաթական առնվազն 3 ժամ ընդհանուր տևողությամբ) ժամանակը:

Ծառայության ժամանակատեղաբաշխման սահմանման ժամանակ հաշվի է առնվում զինծառայողների կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման անհրաժեշտությունը` օրվա կանոնակարգին համապատասխան, ինչպես նաև զորամասը (ստորաբաժանումը) մշտական մարտական պատրաստության վիճակում պահելու համար միջոցառումների անցկացումը:

Մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության ժամանակ ծառայողական ժամանակի չափը սահմանվում է զինվորական կանոնադրություններով և համապատասխան հրահանգներով:

Օրվա վերակարգի մեջ չմտնող սպաների, ենթասպաների շուրջօրյա հերթապահությունը զորամասում և ստորաբաժանումներում, ինչպես նաև սահմանված վերակարգում պատասխանատու անձանց նշանակումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում և սահմանափակ ժամանակով` ռազմաճակատների և զորախմբերի հրամանատարների կողմից:

(230-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։