Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 229

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 229.

Օրվա կանոնակարգում պետք է ժամանակ նախատեսված լինի առավոտյան մարմնամարզության, առավոտյան և երեկոյան արդուզարդի, առավոտյան ստուգման, ուսումնական պարապմունքների և նրանց նախապատրաստվելու, հատուկ (աշխատանքային) հագուստը փոխելու, կոշիկները մաքրելու և ուտելուց առաջ ձեռքերը լվանալու, ուտելու, սպառազինությունը և ռազմական տեխնիկան խնամելու, դաստիարակչական և մարզազանգվածային աշխատանք կատարելու, անձնակազմին տեղեկություն տալու, ռադիոհաղորդումներ ունկնդրելու և հեռուստահաղորդումներ դիտելու, բուժկետում հիվանդներ ընդունելու, զինծառայողների անձնական կարիքները հոգալու (2 ժամից ոչ քիչ), երեկոյան զբոսանքի, անվանականչի և 8 ժամ քնի համար:

Սնվելու ժամանակամիջոցը 7 ժամը չպետք է գերազանցի:

Ճաշից հետո առնվազն 30 րոպեի ընթացքում պարապմունքներ կամ աշխատանքներ չպետք է անցկացվեն:

Ժողովները, նիստերը, ինչպես նաև բեմադրությունները, կինոդիտումները և այլ միջոցառումները պետք է ավարտվեն երեկոյան զբոսանքից առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։