Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Հոդված 386

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 386.

Հավաքակայանի նոր հերթապահը նշանակված ժամին հրահանգավորման համար ներկայանում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին:

Հերթափոխումից հետո հավաքակայանի նոր հերթապահը հին հերթապահից ընդունում է փաստաթղթերը և ունեցվածքը (Հավելված 10), նրա հետ շրջում հավաքակայանի տարածքում, նրա բոլոր շինություններում և ընդունում հավաքակայանի կնքված շինությունները, պահեստները, ինչպես նաև բաց հրապարակներում և ծածկերի տակ գտնվող սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու սարքավորումը:

Հերթապահության հանձնման-ընդունման գրքում նա գրանցում է այն թերությունները, որոնք չեն կարող վերացվել` հերթապահությունն ընդունելիս:

Հերթապահության հանձնման-ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի հերթապահին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։