Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Թույլ տված իրավախախտումների համար զինծառայողները, որպես կանոն, ենթարկվում են մեկ տեսակի պատասխանատվության:

Իրավախախտում թույլ տալու կապակցությամբ կարգապահական տույժի ենթարկված զինծառայողները չեն ազատվում այդ իրավախախտման համար քրեական պատասխանատվությունից:

Նյութական վնաս պատճառելու հետ կապված իրավախախտում թույլ տալու դեպքում զինծառայողները հատուցում են վնասը, անկախ պատասխանատվության այլ ձևերի ենթարկվելուց կամ հասարակական ներգործության միջոցների գործադրումից:

Զինծառայողների նկատմամբ հասարակական ներգործության միջոցներ կարող են կիրառվել զինվորական կարգապահության և հասարակական կարգի խախտումների հետ կապված զանցանքների համար:

Պատասխանատվության ենթարկելիս չի թույլատրվում վիրավորել զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։