Հոդված 239
Հոդված 239.
Գնդի պլանով պարբերաբար անցկացվում են ընդհանուր գումարտակային կամ գնդային երեկոյան անվանականչեր: Երեկոյան անվանականչի համար նախատեսված տեղը պետք է լուսավորված լինի:
Ընդհանուր բրիգադային (գնդային) անվանականչերին պարտավոր են ներկա լինել գումարտակի (գնդի) բոլոր սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները:
Ամբողջ անձնակազմի անվանականչն ըստ անվանացուցակի կատարում են վաշտերի հրամանատարները և արդյունքների մասին զեկուցում են գումարտակի հրամանատարներին:
Ընդհանուր գնդային անվանականչի ժամանակ գնդի գումարտակների և առանձին ստորաբաժանումների հրամանատարները անվանականչի արդյունքների մասին զեկուցում են գնդի հրամանատարին:
Ընդհանուր գումարտակային (գնդային) անվանականչի ավարտից հետո գումարտակի (գնդի) հրամանատարը տալիս է «Զգաստ» հրամանը և կարգադրում «Երեկոյահավաք» շեփորել: Ընդհանուր գնդային երեկոյան անվանականչի անցկացման ժամանակ «Երեկոյահավաքի» ավարտից հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Այնուհետև ստորաբաժանումներն անցնում են նվագախմբի ուղեկցությամբ: «Երեկոյահավաքի» կատարման սկզբից ստորաբաժանումների հրամանատարները` դասակի հրամանատարը և ավելի բարձր, ձեռքը հպում են գլխարկին և իջեցնում «Ազատ» հրամանով, որը տալիս է գումարտակի (գնդի) հրամանատարը պետական օրհներգի կատարումից հետո:
(239-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ