Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Հոդված 339. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ զինծառայողների անընկալունակությունն ապահովելու համար կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ: Պատվաստումները կարող են լինել պլանային և համաճարակային նախանշանների դեպքում:

Գնդի ողջ անձնակազմի պլանային կանխարգելիչ պատվաստումները կատարվում են պատվաստումների օրացույցի համաձայն, իսկ համաճարակային նախանշանների դեպքում` ավագ հրամանատարի (պետի) հրամանով:
Զինծառայողները պատվաստումներից ազատվում են միայն բժշկի եզրակացության հիման վրա:
Պատվաստումների մասին նշումներ են կատարվում բժշկական գրքույկների և զինվորական գրքույկների մեջ: