Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Հոդված 382

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 382.

Մեքենաների վառոցքների, մեքենաների լյուկերի, հավաքակայանների շինությունների և հավաքակայանի դարպասների բանալիների պահպանման կարգը պետք է ապահովի հավաքակայանից մեքենաների ժամանակին դուրս գալը, ինչպես նաև բացառի անձնակազմի կողմից դրանց ինքնակամ օգտագործման դեպքերը:

Բանալիները պահվում են.

մեքենաների վառոցքի, փականներինը և լյուկերինը` մի լրակազմը հավաքակայանի հերթապահի մոտ, մյուսը` վաշտի (գումարտակի, ապահովման ստորաբաժանումների) հերթապահի մոտ` կնքված արկղում, ուղեգրերի հետ միասին, տագնապի ազդարարման դեպքերի համար.

հավաքակայանի շինություններինը և մուտքի դարպասներինը, մի լրակազմը` հավաքակայանի հերթապահի մոտ, մյուսը` գնդի հերթապահի մոտ` կնքված արկղում:

(382-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։