Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 238

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 238.

Վաշտի հրամանատարի կամ վաշտի սպաներից մեկի` վաշտում գտնվելու դեպքում առավոտյան ստուգման և երեկոյան անվանականչի ժամանակ վաշտի հերթապահը զեկուցում է ստուգման (անվանականչի) արդյունքները:

Առավոտյան ստուգումից և երեկոյան անվանականչից հետո վաշտերի հերթապահները կապի տեխնիկական միջոցներով գնդի հերթապահին զեկուցում են ստուգման արդյունքների, այդ թվում և բացակայողների մասին: Ինքնակամ բացակայողների առկայության դեպքում վաշտի հերթապահները, դրանից բացի, գնդի հերթապահին տեղեկություններ են տալիս այդ զինծառայողների մասին` նշելով նրանց ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու ենթադրյալ վայրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։