Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 175
Հոդված 175.
Պահակախմբերի ու հերթապահ ստորաբաժանումների փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա կնքված արկղերում, որոնց բանալիներն ու կնիքները պահվում են վաշտի ավագի մոտ: Յուրաքանչյուր արկղում պետք է լինի ռազմամթերքի առկայության ցուցակը: Փամփուշտների արկղերը տեղավորվում են զինաբուրգերի մոտակայքում:
Այն զորամասերում, որտեղ պահակները նշանակվում են մի քանի ստորաբաժանումներից, նրանց փամփուշտները թույլատրվում է պահել զորամասի հերթապահի սենյակում:
Այն ստորաբաժանումները, որոնք ծառայությունը կատարում են արտահաստիքային զենքով, զինամթերքը պահեստից ստանում են զենքի հետ միաժամանակ:
(175-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)