Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 245
Հոդված 245.
Զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների) կարող են ազատ տեղաշարժվել կայազորի սահմաններում, իսկ ժամկետային ծառայության զինծառայողները գնդի տեղաբաշխման վայրից արձակվում են միայն կայազորի սահմաններում:
Կայազորի սահմաններից զինծառայողի (բացառությամբ պայմանագրային ժամկետային զինծառայողի) դուրս գալը կատարվում է զորամասի հրամանատարի թույլտվությամբ:
(245-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-127-Ն)