Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 403

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 403.

Հրաձգարանի (ճամբարի) տարածքը պետք է մաքուր պահվի` հրդեհային անվտանգության (Հավելված 16) և շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարումով: Աղբը հավաքվում և ամեն օր դուրս է բերվում սանվերահսկողության մարմինների հետ համաձայնեցված վայրեր, որոնք հրաձգարանում (ճամբարում) գնդի տեղավորման սահմաններից առնվազն 3 կմ հեռու են և որոշված են գերիշխող քամիների ուղղության հաշվառումով:

Հրաձգարանի (ճամբարի) տարածքում ճանապարհների վրա տեղադրվում են երթևեկության ուղղությունների ցուցանիշներ, ինչպես նաև ճանապարհային ազդանշաններ և ուղենիշներ, որոնք ցույց են տալիս մարտական և այլ մեքենաների շարժման թույլատրելի արագությունը: Թրթուրավոր տեխնիկայի համար սահմանվում են անվավոր տեխնիկայի շարժման երթուղիներից տարբեր երթուղիներ:

ԳՆԴԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ ՃԱՄԲԱՐԻ ձևՈՎ (ՎՐԱՆՆԵՐՈՒՄ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։