Հոդված 451
Հոդված 451.
Զորամասի հրամանատարը պատասխանատու է զորամասի զինվորական ծառայության մշտական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համար: Ի լրումն հրամանատարների (պետերի)` սույն Կանոնագրքի 73-85 հոդվածներով սահմանված պարտականությունների` հրամանատարը պարտավոր է`
1) կանխատեսել, վերլուծել, բացահայտել և կանխարգելել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք զորամասի ամենօրյա գործունեության հետևանքով կարող են սպառնալիք հանդիսանալ զինծառայողների, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի համար.
2) կանոնակարգել զինվորական ծառայության վտանգավոր գործոնների սահմանափակման (չեզոքացման) պայմաններն ու անվտանգության պահանջները` զորամասի ու դրա ստորաբաժանումների ամենօրյա գործունեության միջոցառումներն իրականացնելիս` հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական ծառայության անվտանգության ապահովման պարտադիր կազմակերպատեխնիկական միջոցառումների համալիրը.
3) մշտապես վերահսկել զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարումը ստորաբաժանումների (ծառայությունների) ամենօրյա գործունեության ընթացքում.
4) զինված ուժերում վտանգավոր աշխատանքների սահմանված ցանկի հիման վրա զորամասում սահմանել մեծ վտանգավորություն պարունակող աշխատանքների ցանկը և դրանց անվտանգ (անվթար) կատարման կարգը: Զինված ուժերում սահմանված վտանգավոր աշխատանքների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով.
5) ապահովել զինվորական ծառայության անվտանգության պահանջներին համապատասխան սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահպանության, շենքերի և շինությունների շահագործման, սարքավորումների օգտագործման, ինչպես նաև ծառայողական և հատուկ պարտականությունների իրականացման վայրերում աշխատանքների կատարման անվտանգությունը.
6) կայազորային պլանին համապատասխան` համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տարածքային մարմինների հետ, կազմակերպել զորամասի ուժերի ու միջոցների մասնակցությունը զորամասի տեղակայման վայրում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերաբերյալ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրազեկումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ ունեցվածքի տարհանումը.
7) միջոցներ ձեռնարկել պատահարների և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ, իսկ դրանց տեղի ունենալու դեպքում անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը և իրազեկել համապատասխան իրավասու մարմիններին` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանումը:
(451-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)