Հոդված 194
Հոդված 194.
Գնդի տեղակայման շրջանը, զինվորական ավանի տարածքը և նրա հարակից փողոցները պետք է կանաչապատ լինեն և պահվեն մաքուր ու կարգին վիճակում, իսկ մութ ժամանակ` լուսավորվեն: Զինվորական ավանի տարածքը պարսպապատվում է:
Գնդի տեղակայման շրջանը մաքրելու համար այն հատվածներով բաժանվում է ստորաբաժանումների միջև: Աղբն ամեն օր հավաքվում է կափարիչներով փակվող աղբարկղերում (կոնտեյներում) և դուրս է բերվում: Աղբարկղերը տեղադրվում են կարծր ծածկով հարթակների վրա: Շաբաթական առնվազն մեկ անգամ աղբարկղերը մաքրվում և ախտահանվում են:
Զինվորական ավանի տարածքի մաքրումը կատարվում է օրվա վերակարգի և ճաշից հետո առանձնացված խմբերի ուժերով: Հավաքակայանային-տնտեսական օրը գնդի տեղավորման շրջանը մաքրելու համար առանձնացվում են խմբեր կամ ստորաբաժանումներ:
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ