Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 82

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 82.

Հրամանատարը (պետը) պարտավոր է հմտորեն աշխատել կադրերի հետ`

- բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, ամեն օր զբաղվել նրանց դաստիարակությամբ.

- իրականացնել սպաների, ենթասպաների ընտրությունը, տեղաբաշխումը, ատեստավորումը` այդ գործում ներգրավելով իր տեղակալներին, զորատեսակների և ծառայությունների պետերին, հաշվի առնելով սպայական ժողովի և զորամասի (ստորաբաժանման) մյուս հասարակական կազմակերպությունների կարծիքը և մշտական գործող ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունները.

- ղեկավարվել պայմանագրով զինվորական ծառայության ընդունվելու և զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու թեկնածուների ընտրությունը.

- ապահովել զինծառայողների նախատեսվող տեղաշարժերի հրապարակայնությունը, ստեղծել կադրային ռեզերվ և պայմաններ ղեկավարման ժառանգորդության համար փորձառու և երիտասարդ մասնագետ կադրերի համատեղության ճանապարհով.

- անձամբ զրույցներ անցկացնել ենթակաների հետ.

- ենթականերին խրախուսել քաջագործությունների և ցուցաբերած խելացի նախաձեռնության, ջանասիրության ու ծառայության մեջ աչքի ընկնելու համար, խստորեն հանդիմանել անփույթներին:

Բացի դրանից, զորամասի հրամանատարը պարտավոր է ոչ պակաս, քան ամսական երկու անգամ օրվա կարգացուցակով սահմանված ժամկետներում անձնական հարցերով ընդունել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, իսկ ստորաբաժանման հրամանատարը` իր ենթականերին մարտական հերթապահությունից, օրվա վերակարգի պարտականությունների կատարումից և պարապմունքներից ազատ ժամերին:

(82-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։