Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 55
Հոդված 55.
Պետի կամ ավագի ողջույնին («Ողջույն ձեզ») շարքում կամ շարքից դուրս եղած բոլոր զինծառայողները պատասխանում են. «Ողջույն, պարոն կապիտան (գնդապետ)»: Եթե պետը կամ ավագը հրաժեշտ է տալիս («Ցտեսություն, պարոնա´յք»), ապա զինծառայողները պատասխանում են «Ցտեսությու~ն», ավելացնելով «պարոն» և զինվորական կոչումը, առանց ծառայությունը կամ զորատեսակը նշելու:
Օրինակ` սերժանտներին, ենթասպաներին և սպաներին պատասխանելիս` «Ողջույն, պարո´ն կրտսեր սերժանտ», «Ցտեսությու´ն, պարոն ավագ», «Ողջույն, պարո´ն կապիտան», «Ցտեսությու´ն, պարոն լեյտենանտ» և այլն: