Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 64
Հոդված 64.
Տեսուչների (ստուգողների) կամ ավագ հրամանատարների ծառայողական հանձնարարությունները կատարող զինծառայողների բոլոր ցուցումները հաղորդվում են զորամասի հրամանատարի միջոցով: Նշված անձինք պարտավոր են զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին հաղորդել տեսչական ստուգման կամ իրենց վրա դրված ծառայողական հանձնարարությունների կատարման արդյունքների մասին:
Զորամասի (ստորաբաժանման) զինծառայողներին հարցում կատարելիս ստուգողները ղեկավարվում են 8-րդ հավելվածի պահանջներով:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ