Հոդված 296
Հոդված 296.
Գնդի հերթապահը դիմավորում և գնդի տարածքում ուղեկցում է`
Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարներից բարձր ուղղակի պետերին և տեսչական ստուգումների անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձանց:
Այդ անձանց դիմավորելիս` գնդի հերթապահը տալիս է «Զգա´ստ» հրամանը և զեկուցում նրանց:
Օրինակ` «Պարոն գեներալ-գնդապետ, 2-րդ մոտոհրաձգային գունդը (այսինչ շրջանում) զբաղվում է մարտական պատրաստությամբ` պարապմունքների դասացուցակին համապատասխան: Գնդի հերթապահ կապիտան Կարապետյան»:
Վերոհիշյալ անձանց ժամանման մասին գնդի հերթապահն անհապաղ զեկուցում է գնդի հրամանատարին կամ նրան փոխարինողին:
Այն դեպքում, երբ ժամանած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը և զեկույց տալիս նրան, գնդի հերթապահը միայն ներկայանում է:
Վերը նշված գեներալների, ինչպես նաև այլ զորամասերի ավագ սպաների ժամանման դեպքում գնդի հերթապահը ներկայանում է նրանց:
Օրինակ` «Պարոն գեներալ մայոր: Գնդի հերթապահ կապիտան Պետրոսյան»: Այնուհետև նա ուղեկցում է նրանց գնդի հրամանատարի կամ նրան փոխարինողի մոտ:
Այլ զորամասերի մյուս զինծառայողներին, նրանց անձը և ժամանման նպատակները պարզելուց հետո, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է գունդ մտնել մեկանգամյա անցագրով:
(296-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԳՆԴԻ ՀԵՐԹԱՊԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ