Հոդված 300
Հոդված 300.
Հսկիչ-անցագրային կետի հերթապահը պարտավոր է`
- հերթափոխումից հետո ցուցակով ընդունել փաստաթղթերը, սարքավորումն ու գույքը (Հավելված 10).
- ստուգել գունդ ժամանողների անձը վկայող փաստաթղթերը, մեկանգամյա անցաթղթեր դուրս գրել այն անձանց թույլտվությամբ, որոնց ցուցակը հաստատված է գնդի հրամանատարի կողմից, ինչպես նաև գնդի հերթապահի ցուցումով.
- գնդի հերթապահին զեկուցել այն անձանց մասին, որոնց փաստաթղթերի ճշտությանը ինքը կասկածում է.
- ժամկետային ծառայության զինծառայողներին չթույլատրել գնդի տարածքից դուրս գալ առանց դրա իրավունքը տվող փաստաթղթի, սահմանված ձևով հագնված չլինելու դեպքում կամ թափթփված տեսքով, իսկ հետիոտն շարքով գնացող խմբերին գիշերային ժամերին` առանց շարքի սկզբում և վերջում ազդանշանային լապտերների, իսկ ցերեկային ժամերին` առանց ազդանշանային դրոշակների.
- գտնվել հսկիչ-անցագրային կետում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել օգնականներից մեկին.
- հսկել իր օգնականների ծառայության կատարման ճշտությունը.
- գնդի հրամանատարի կամ նրա տեղակալների ժամանման դեպքում դիմավորել նրանց և ներկայանալ:
(300-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն, 14.04.11 ՀՕ-124-Ն)