Հոդված 90
Հոդված 90.
Գնդի հրամանատարը, լինելով զինված ուժերի մարտական (տակտիկական) և վարչատնտեսական հիմնական միավորի հրամանատարը, խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ պատասխանատու է` գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության համար, գնդի մարտական խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության համար, ներքին կարգուկանոնի համար, սպառազինության, ռազմական տեխնիկայի և գնդի նյութական այլ միջոցների պահպանության և վիճակի համար, գնդի տեխնիկական, նյութական, բժշկական, ֆինանսական, սոցիալ-իրավական ու կենցաղային ապահովության, պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման համար: Գնդի հրամանատարը գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:
(90-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)