Հոդված 332
Հոդված 332.
Զինծառայողների ծառայության և կենցաղի պայմանների առողջացման ուղղությամբ հրամանատարների (պետերի) գործունեության հիմնական ուղղություններն են.
անվտանգության անհրաժեշտ պահանջների հաստատումը, զինծառայողներին ժամանակին հասցնելը, դրանց կատարման ապահովումը,
զինծառայողների տեղավորման, նրանց սննդի կազմակերպման, ջրամատակարարման և նյութական-կենցաղային ապահովման ձևերի մասին զինվորական կանոնադրության պահանջների ու սանիտարական նորմերի խիստ կատարումը,
օրվա կանոնակարգի և աշխատաժամանակի բաշխման ճշգրիտ կատարման կազմակերպումը,
բավարարման սահմանված նորմերը յուրաքանչյուր զինծառայողին ժամանակին և լրիվ հասցնելը,
զինծառայողների առողջության վրա վնասակար գործոնների ազդեցության վերացումը կամ նվազեցումը մինչև հաստատված սահմանը, զորամասերի (ստորաբաժանման) տեղակայման շրջանում բնապահպանական իրավիճակի առողջացման միջոցառումների անցկացումը:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՓՈՒՄԸ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՄԲ և ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ