Անցնել բովանդակությանը
Գլուխ 13 · (Գլուխը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Հոդված 453

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 453.

Ամենօրյա գործունեության միջոցառումները կազմակերպող կամ դրանց ընթացքը ղեկավարող պաշտոնատար անձինք` անձնակազմերի պետեր, ավագներ կամ այլ պատասխանատուներ, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման վայրերում ամենօրյա գործունեության ընթացքում յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելիս և իրականացնելիս պարտավոր են`

1) ճշտել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք կարող են առաջանալ միջոցառումն իրականացնելիս, և որոշել (սահմանել) դրանց սահմանափակման (չեզոքացման) միջոցները.

2) սահմանել ամենօրյա գործունեության միջոցառումների կազմակերպման ու կատարման կարգը, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման համար հատկացված վայրում նշանակել ղեկավարներ, կատարողներ և վերահսկողություն իրականացնողներ.

3) անձամբ կազմակերպել զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) ուսուցման պարապմունքներ և հրահանգավորումներ` ուղղված անձնակազմի կողմից ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման անվտանգ հնարքների ու միջոցների տիրապետմանը.

4) ամենօրյա գործունեության միջոցառում անցկացնելու մեկնարկից առաջ անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված են անվտանգ պայմաններ, ենթակաները յուրացրել են զինվորական ծառայության անվտանգության պահանջները (կանոնները) և ունեն դրանք կատարելու բավարար հմտություն, տիրապետում են վթարային իրավիճակներում գործելու կարգին և կարող են օգնություն ցուցաբերել տուժածներին.

5) ամենօրյա գործունեության միջոցառում անցկացնելու ժամանակ միջոցներ ձեռնարկել կանխելու զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, խեղումների, շրջակա միջավայրին վնաս հասցնելու հնարավոր դեպքերը, իսկ անվտանգության պահանջների խախտում բացահայտելիս կամ վթարային իրավիճակ ստեղծվելու դեպքում անհապաղ դադարեցնել համապատասխան միջոցառման կատարումը:

(453-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։