Հոդված 89
Հոդված 89.
Ստորաբաժանման հրամանատարը պաշտոնի և գործերի հանձնումը և ընդունումը կատարում է անձամբ, զորամասի հրամանի հիման վրա:
Գործերի և պաշտոնի հանձնման ու ընդունման մասին ստորաբաժանման հրամանատարը գրավոր զեկուցում է ըստ ենթակայության զորամասի հրամանատարին:
Պաշտոն ստանձնողը զեկույցի հետ միասին ներկայացնում է ակտ ստորաբաժանման ընդունման մասին, որի մեջ նշվում է` ստորաբաժանման ցուցակային և առկա անձնակազմը, մարտական պատրաստության, մարտական պատրաստականության վիճակը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, զինվորական կարգապահության վիճակը, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու վիճակը, զինծառայողների բնակարանային և կենցաղային պայմանները:
Ակտը կազմում ու ստորագրում է պաշտոնն ընդունողը և հանձնողը:
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ