Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Հոդված 372

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 372.

Հավաքակայան է կոչվում այն տարածքը, որը սարքավորված է սպառազինությունը և ռազմական տեխնիկան պահպանելու, սպասարկելու, նորոգելու և մարտական պատրաստության բերելու համար:

Հավաքակայանները կարող են լինել մշտական և դաշտային:

Մշտական հավաքակայանները սարքավորվում են գնդի մշտական տեղակայման վայրերում և հրաձգարաններում (ճամբարներում): Ընդ որում, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են փակվող պահեստարաններում կամ ծածկերի տակ, ինչպես նաև հուսալի պարիսպներով հրապարակներում: Հավաքակայաններում սարքավորվում են` հսկիչ-տեխնիկական կետ` հավաքակայանում հերթապահի, հսկիչ-տեխնիկական կետի պետի, երթևեկության անվտանգության դասարանի, վարորդների հրահանգավորման, մեքենաների ավագի և հավաքակայանի վերակարգի համար նախատեսված շինություններով լիցքավորման կետ, մաքրման և լվացման կետ, ամենօրյա տեխնիկական սպասարկման կետ, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահատեղեր և մարտական օգտագործման համար նրանց պատրաստության ապահովման օբյեկտներ, տեխնիկայի սպասարկման համար այլ շինություններ (տեղեր) և անհրաժեշտ կենցաղային շինություններ:

Դաշտային հավաքակայանները կազմակերպվում են դաշտային պայմաններում զորամասի (ստորաբաժանման) ժամանակավոր դիրքավորմանը կից: Դրանք կազմակերպվում են սովորաբար յուրաքանչյուր գումարտակի (վաշտի) համար:

Հավաքակայանների կառուցվածքն ու սարքավորումը պետք է ապահովեն մեքենաների արագ և հարմար ելքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։