Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 71
Հոդված 71.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակներ: Զինվորական համազգեստը և տարբերանշանները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով:
Զինվորական համազգեստ կրում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) կողմից հաստատված կանոնների խիստ համապատասխանությամբ:
Զորամասի տարածքից դուրս հանգստի, արձակման կամ արձակուրդի մեջ եղած ժամանակ զինծառայողներին թույլատրվում է զինվորական համազգեստ չկրել: