Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 68

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 68.

Հասարակական վայրերում, ինչպես նաև տրամվայում, տրոլեյբուսում, ավտոբուսում, մետրոյի վագոնում և մերձքաղաքային գնացքներում ազատ տեղերի բացակայության դեպքերում զինծառայողը պարտավոր է պետին (ավագին) զիջել իր տեղը:

Եթե պետին (ավագին) հանդիպելիս` հնարավոր չէ ազատ անցնել նեղ ճանապարհով, ապա ենթական (կրտսերը) պարտավոր է ճանապարհ տալ և ողջունելով թույլ տալ նրան անցնելու: Պետից (ավագից) առաջ անցնելու անհրաժեշտության դեպքում ստորադրյալը (ենթական) պետք է թույլտվություն խնդրի դրա համար:

Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել քաղաքացիական բնակչության նկատմամբ, հատուկ ուշադրություն ցուցաբերել ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ, նպաստել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց օգնություն ցույց տալ դժբախտ պատահարների դեպքում, հրդեհների և տարերային աղետների ժամանակ:

(68-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։