Գլուխ 9 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ, ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 369
Հոդված 369.
Մարտական հերթապահության ընթացքում հերթապահ հերթափոխի հետ անցկացվում են առանձին և համալիր մարզումներ (որոնց մի մասը ստուգողական) հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարների (օպերատիվ հերթապահների, հերթափոխների անձնակազմերի պետերի, հրամանատարական կետի հերթապահների), և ավագ պետերի ղեկավարությամբ:
Բացի այդ, մարտական հերթապահության խնդիրների անմիջական կատարումից ազատ հերթապահ հերթափոխերի անձնակազմերի հետ պարապմունքներ են անցկացվում ըստ զորամասի շտաբի պետի հաստատած կարգացուցակի: