Գլուխ 13 · (Գլուխը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)
Հոդված 452
Հոդված 452.
Զորամասի հրամանատարը, նրա տեղակալները, զորատեսակների ու ծառայությունների պետերը, ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորամասի (ստորաբաժանման) պաշտոնատար այլ անձինք պատասխանատու են ենթակա ստորաբաժանումների (ծառայությունների) զինվորական ծառայության անվտանգության պահանջների ապահովման համար` ծառայողական և հատուկ պարտականություններին ու սույն գլխի պահանջներին համապատասխան:
(452-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)