Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 32
Հոդված 32.
Իրենց ծառայողական դիրքով և զինվորական կոչումով զինծառայողներից ոմանք մյուսների նկատմամբ կարող են լինել պետեր կամ ենթականեր:
Պետն իրավունք ունի ենթակային հրամաններ տալ և պահանջել դրանց կատարումը: Պետը ենթակայի համար պիտի լինի պատվի և զսպվածության օրինակ և չպիտի թույլ տա ո´չ տնավարություն, ո´չ էլ կանխատրամադրվածություն: Ենթակայի մարդկային արժանապատվությունը ստորացնող գործողությունների համար պետը պատասխանատվություն է կրում:
Ենթական պարտավոր է անվերապահորեն կատարել պետի հրամանները: Հրամանը կատարելով` նա կարող է բողոքել, եթե կարծում է, թե իր նկատմամբ ճիշտ չեն վարվել: