Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 275
Հոդված 275.
Վերակարգերի թերթիկները լրացնում են ամեն ամսվա համար առանձին (Հավելված 12)`
զինծառայողների համար` դասակների հրամանատարների տեղակալները.
սերժանտների համար` վաշտի ավագը.
գնդի վարչության և առանձին ստորաբաժանումների ենթասպաների և սպաների, ինչպես նաև գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների համար` գնդի շտաբում, մյուս ենթասպաների և սպաների համար` գումարտակների շտաբներում:
Վերակարգերի թերթիկները պահվում են մեկ տարի, որից հետո ոչնչացվում են:
ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ