Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 321
Հոդված 321.
Հրշեջ վերակարգը նշանակվում է գնդի արտահաստիքային հրշեջ խմբից հետևյալ կազմով` վերակարգի պետ, վարորդներ և մարտական անձնակազմի մարտիկներ ըստ հաստատված հրշեջ մեքենաների կամ այլ ավտոմեքենաների (պոմպ) քանակի, պահակներ ըստ հրշեջ պահակակետերի քանակի: Հրշեջ վերակարգը ենթարկվում է գնդի հերթապահին և հրշեջ խմբի պետին: